Պետք չէ վախենալ հնդկական բոլոր դեղամիջոցներից առանց բացառության: Այդ մասին Հայաստանի խորհրդարանում ասել է հանրապետության առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` ներկայացնելով «Դեղերի մասին» օրենքի խմբագրված տարբերակը, որի քննարկումը խորհրդարանում սկսվել է դեկտեմբերի 18-ին:
«Իհարկե, այնտեղ, ինչպես եւ այլ երկրներում կան արտադրություններ, որոնք չեն համապատասխանում որակի ստանդարտներին: Սակայն կան նաեւ շատ լավ դեղամիջոցներ, իսկ որոշները հավասար որակի դեպքում կարող են ավելի էժան լինել», - նշել է փոխնախարարը:
Չարժե մոռանալ, որ Հնդկաստանում արտադրություններ են բացում դեղագործական միջազգային կոնցեռնները: Այդ երկիրը նաեւ դեղագործական հումք է արտադրում, որը այդ նույն առաջատար ընկերություններն օգտագործում են արտադրության մեջ, հավելել է նա:



























