ՀՀ առողջապահության նախարարությունը հնարավորություն կթողնի զուգահեռ ներմուծման միջոցով դեղերի ներկրման մրցունակության համար: Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:
Զուգահեռ ներմուծումը (երբ կարող է ներկրել ոչ միայն արտադրողը կամ պաշտոնական մատակարարը, այլ նաեւ ցանկացած մատակարար) հնարավոր կլինի միայն եթե դեղը գրանցված է եւ՛ արտադրող երկրում, եւ՛ Հայաստանում, եւ՛ երրորդ երկրում, ուր այն ներկրվում է:
Նույն դեղի տարբեր խմբաքանակների միջեւ ոչ մեծ տարբերությունը, որը չի ազդում թերապեւտիկ ազդեցության վրա, հաշվի չի առնվելու, պարզաբանել է Խաչատրյանը:
«Դրանով մենք ուզում ենք մրցակցություն ստեղծել մատակարարների համար, որպեսզի նրանք իջեցնեն գները»,- ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ մի շարք խոշոր ներմուծողներ դեմ են Հայաստանում զուգահեռ ներկրմանը:



























