Ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք բոլորից բարձր են գոռում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ խախտումների մասին, չպետք է վաճառեին իրենց տեղերը տեղամասային ընտրական հանձնաժողովներում: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Այո, հանրաքվեն կատարյալ չէր: Ցավոք, այն չի բարձրցրել քաղաքական ուժերի եւ հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամաբ: Սակայն այն ուժերը, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովներում պետք է իրենց տեղերում լինեին, չպետք է վաճառեին իրենց տեղերը: Թող իրենց անդամներին ուղարկեին հետեւելու, որպեսզի վերջում ԿԸՀ-ն չհայտարարեր, որ թափուր տեղերը պետք է լրացնել այլ կուսակցությունների ներկայացուցիչներով»,- ասել է Զոհրաբյանը:
Նա վստահեցրել է, որ ԲՀԿ-ն իր տեղում էր եւ արել է ամեն բան օրինականության վերահսկողության համար:



























