Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը այսօր՝ դեկտեմբերի 18-ին, հրաժարվել է ընդունել ԱԺ ՀԱԿ խմբակցության եւ Ազգային ժողովի 19 պատգամավորների` դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց փաստաբան, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Տիգրան Եգորյանը, որն ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի եւ 4 ՀԿ-ների կողմից դիտորդական առաքելություն իրականացրած մի խումբ դիտորդների հետ դիմումը տարել է ՍԴ:
Առուշան Հակոբյանը հրաժարվել է ընդունել դիմումը՝ հղում կատարելով Սահմանադրության 101-րդ և ՍԴ-ի մասին 63-րդ հոդվածին:
Նշենք, որ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ էր 27 պատգամավորի ստորագրություն, սակայն ՀԱԿ–ին հաջողվել է հավաքել ընդամենը 19–ը։ ՍԴ դիմելու վերջնաժամկետը լրանում է այսօր՝ դեկտեմբերին 18–ին:




























