ՀՀ առողջապահության նախարարությունը ավելորդ խիստ պահանջներ չի ներկայացնի դեղագործական պահեստներին: Այս մասին խորհրդարանում «Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

«Կան դեղեր, որոնց պահպանության պահանջները, ջերմային ռեժիմը այնքան էլ խիստ չեն: Դրանց պահպանման համար մենք պահեստներից չենք պահանջի ժամանակակից սարքավորումներ եւ ջերմային հսկողություն: Մնացած բոլոր դեպքերում մենք առավելագույնս խիստ ենք լինելու՝ հանուն մեր քաղաքացիների շահերի»,- ասել է նա: