ԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացումը Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ընդհանուր նպատակն է: Այս մասին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

«Ֆրանսիան եւ Ռուսաստանը ԻՊ ոչնչացման հարցում ընդհանուր նպատակներ ունեն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը լրագրողներին:

Օլանդը հիշեցրել է, որ դեկտեմբերի 20-21-ին Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիանը աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, որտեղ ռուսական կողմի հետ կքննարկի Մերձավոր Արեւելքում իսլամիստների դեմ պայքարի միջոցները: