ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը խուզարկումներ է իրականացրել ՌԴ տարածքում գործող թուրքական 4 բանկերում: ԱԴԾն-ն խուզարկումներ է իրականացրել դեկտեմբերի 17-ին՝ նպատակ ունենալով կասկածելի գումարային գործարքներ հայտնաբերել:

4 թուրքական բանկերից բացի, խուզարկումներ են իրականացվել նաեւ 20 ռուսական բանկերում՝ թուրք գործարարների ապօրինի գործարքները հայտնաբերելու նպատակով, գրում է Hurriyet Daily News-ը:

«Խուզարկումների նպատակը թուրքական բանկերին եւ գործարարներին վախեցնելն է»,- ասել է բանկերից մեկում թերթի աղբյուրը:  Թուրքական թերթի տեղեկություններով՝ ԱԴԾ-ն չի հայտնաբերել որեւէ ապօրինի գործարք:

Ինչպես հայտնում է «Դոժդ»-ը, Ռուսաստանում գործում են Ziraat Bank թուրքական պետական բանկը, Fibabanka, «Գարանտի բանկ», «Իշբանկ», Fiba Bank եւ Yapi Kredi Bank մասնավոր բանկերը, ինչպես նաեւ «Սբերբանկին» պատկանող Denizbank-ը: