Հայաստանում բանկերն ու վարկային կազմակերպությունները պետք է գործնական էթիկայի կանոններ ընդունեն եւ հետեւեն դրանց: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը՝ ներկայացնելով «Ֆինանսական օմբուդսմենի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Եթե բանկի կողմից գործնական էթիկայի խախտումը դատարանում, արբիտրաժում կամ ֆինանսական օմբուդսմենի միջոցով ապացուցվի, բանկը պարտավոր է լինելու ֆիզիկական անձ հաճախորդին 300 հազար դրամ վճարել: Այդ գումարը չպետք է սահմանափակի վնասի փոխհատուցում ստանալու հաճախորդի իրավունքի եւ վերաբերում է բացառապես բարոյական վնասին:



























