Coreper-ին կից՝ ԵՄ երկրների մշտական  ներկայացուցիչների խորհուրդը հավանություն է տվել  6 ամսով հակառուսական սեկտորային պատժամիջոցների երկարաձգմանը, որը պայմանավորված է Ուկրաինայի հարցով Մինսկի համաձայնագրերի կատարման հետ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ԵՄ ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը:

«Որոշումը Coreper-ում կայացվել է»,- ասել է նա:

Ավելի վաղ ԵՄ խորհրդի ներկայացուցիչը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ հակառուսական սեկտորային պատժամիջոցների երկարաձգման հարցը դրված է Բրյուսելում ԵՄ երկրների մշտական  ներկայացուցիչների խորհրդի օրակարգում: