Հայաստանի ֆինանսական օմբուդսմենին ներկայացված բողոքների մոտ 70 տոկոսը լուծվել է հօգուտ սպառողների: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:
Այդ ինստիտուտի հիմնադրման օրվանից՝ 2009թ. հունվարից, օմբուդսմենին ներկայացվել է մոտ 13.2 հազար բողոք: Գրավոր քննարկվել է 4.2 հազարը: Դրանցից մոտ 70 տոկոսը լուծվել է հօգուտ սպառողների: Ընդհանուր գումարը կազմել է մոտ 752 մլն դրամ:



























