ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կագադրություն է ստորագրել Սիրիային օգնելու համար դաշնային բյուջեից 2 մլն դոլար հատկացնելու մասին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:
Միջոցները հատկացվելու են որպես «Սիրիայի բնակչության եւ տուժած ենթակառուցվածքների վերականգման հրատապ օգնության հետ կապված ծախսերի ֆինանսավորման» ՄԱԿ ծրագրի բյուջեում միասնական ներդրում, ասված է փաստաթղթում:




























