ՆԱՏՕ-ի անդամ երկրները համաձայնության են եկել Թուրքիային ՀՕՊ աջակցություն հայտնելու հարցում, հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մենք Թուրքիայի հարցով միջոցառումների փաթեթի շուրջ համաձայնության ենք եկել՝ հաշվի առնելով տարածաշրջանում անկայուն իրավիճակը»,- մեջբերում է Reuters-ը Սթոլթենբերգի խոսքը:
Համաձայնության նախապատրաստումը սկսվել էր 10 ամիս առաջ՝ ռուսական ռմբակոծիչը խոցելուց շատ առաջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ առաքելությունը կապ չունի Սու-24-ի միջադեպի հետ, սակայն ՆԱՏՕ-ում Reuters-ի աղբյուրները հայտնել էին, որ օդանավի կործանումը խթանել է արագացնել այդ որոշումը,որպեսզի օգնի թուլացնել Մոսկվայի եւ Անկարայի միջեւ լարվածությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























