Հայաստանի արժեթղթերի թողարկողների համար կհեշտացնեն միջազգային դեպոզիտային համակարգերում գրանցումը: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է Հայաստանի ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը:

Եթե արժեթղթեր թողարկողը թողարկել է արժեթղթեր եւ ուզում է իմանալ դրանց վերջնական միջազգային գնորդներին, նա կարող է հարցում ուղարկել միջազգային դեպոզիտային կազմակերպություններ, ասել է Երիցյանը:

Դա թույլ կտա աժեթղթերը բաշխել ամենահեղինակավոր համաշխարհային դեպոզիտային հաստատություններում՝ Euroclear, Clearstream, J P Morgan եւ այլն: «Միայն այդ դեպքում արժեթղթերը գրավիչ կլինեն արտասահմանյան ներդրողների համար» ,- հավելել է Երիցյանը: