Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, կանադացի երգիչ Ջասթին Բիբերը եւ Բրիտանիայի արքայազն Հարրին  հայտնվել են 2015թ. ամենաոճային մարդկանց ցուցակում: Վարկանիշային աղյուսակը հրապարակել էր Financial Times-ը:

Միաժամանակ ֆրանսիական լրատվամիջոցները թերահավատորեն են մոտենում այդ վարկանիշին՝ չհասկանալով, թե ինչպես կարող էր Օլանդը հայտնվել ոճային մարդկանց ցուցակում: Մամուլում հիշատակումներ են հայտնվել նախագահի անհավասար կապած փողկապի մասին

«Անհավանական է, բայց փաստ. Ֆրանսուա Օլանդն 2015թ. ամենաոճային մարդկանց ամենամյա ցուցակում առաջ է անցել Ջասթին Բիբերից, Քոլլին Ֆարրելից եւ արքայազն Հարրիից»,- գրել է Le Point –ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս հրապարակում նրան ոչ ոք չէր սպասում», — մեկնաբանել է Atlantico պարբերականը:

Նշենք, որ Օլանդի՝ փողկապ կապելու ձեւը ծիծաղի առարկա էր դարձել համացանցում: Մասնավորապես Ֆրանսիայում ստեղծվել էր www.francois-tacravate.fr (Ֆրանսուա, քո փողկապը) կայքը, որտեղ տեղադրվել էր նրա անհավասար կապված փողկապի նկարը: