Գլենդեյլում 27-ամյա տղամարդուն մեղադրում են գազալցակայանը թալանելու մեջ:
Ըստ Գլենդեյլի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութի՝ կասկածյալ Վազրիք էսսահանը գազալցակայանի աշխատակցից ծխախոտ էր խնդրել: Մինչ վերջինս հանում էր ծխախոտը, կասկածյալը, դանակը հանելով, նրանից գումար է պահանջել եւ վերցնելով փողը՝ լքել լցակայանը, գրում է Los Angeles Times-ը:
Ոստիկանությունը տեղաբնակներից մեկի ցուցումով ձերբակալել է Էսսահանին: Ոստիկանության տեղեկություններով՝ նա թմրանյութի ազդեցության տակ է եղել:




























