Ստամբուլի օդանավակայանում ձերբակալել են 2 մարդու, որոնք փորձել էին Եվրամիություն անցկացնել 148 դատարկ անձնագիր: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում իր անանուն աղբյուրները: Անձնագրերը թաքցրել էին եղել պիցցա պատրաստելու սարքի մեջ:

Թուրքիայի կառավարությունից հայտնել են, որ այդ անձնագրերը կեղծ չեն եղել: Դրանց մեծ մասը պատկանում էին Ֆրանսիային, որոշները՝ Գերմանիային, Մեծ Բրիտանիային եւ Իռլանդիային:

Գործակալության տեղեկություններով՝ կասկածյալներից մեկը եղել է Թուրքիայում ծնված Բելգիայի քաղաքացի: Երկրորդ կասկածյալը Սիրիայի քաղաքացի է, հայտնում է «Դոժդ»-ը: