Նյու Յորքում ավարտվել է Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսը: Համաժողովին մասնակցել են 18 երկրների արտգործնախարարներ: Հանդիպմանը ներկա են մասնավորապես ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ՄԱԿ Սիրիայի հարցով հատուկ հանձնակատար Ստեֆան Միստուրան, Արաբական պետությունների լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչներ:
Սիրիայի աջակցության միջազգային խմբի կոնֆերանսից անմիջապես հետո կկայանա ՄԱԿ ԱԽ նիստը, որում Սիրիայի հարցով բանաձեւ պետք է ընդունվի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:




























