Հայ գյուղացիները ստիպված չեն լինի բանկից վարկ ստանալիս հաշվել իրական դրույքը: Այս մասին դեկտեմբերի 18-ին ՀՀ խորհրդարանում ասել է ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ ներկայացնելով «Սպառողական վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:
Օրենքի դրույթը, որով սպառողական վարկային պայմանագրերում պետք է նշվի ոչ միայն անվանական, այլեւ իրական եւ անփոփոխ տոկոսադրույքը, առաջարկում է տարածել նաեւ մինչեւ 2 մլն դրամ գյուղատնտեսական վարկերի վրա:
«Հաշվի առնելով գյուղացիների իրազեկվածության բարձր մակարդակը՝ մենք ուզում ենք, որ նրանք հստակ իմանան, թե ինչ տոկոս են նրանք վճարելու՝ չխորանալով դրա հաշվարկի մեջ»,- պարզաբանել է Սաֆարյանը:
Նշենք, որ իրական դրույքը կարող է տարբերվել անվանականից, քանի որ ներառում է միաժամանակյա վճարումներ, վարկի սպասարկման եւ ապահովագրության վճարումներ, ինչպես նաեւ կախված է վճարման տեսակից:



























