ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարգել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը եւ միջոցներ ձեռնարկել լարվածության վերացման ուղղությամբ՝ ներառյալ այդ երկրից զորքերը դուրս բերելը։ Այդ մասին հաղորդում է Սպիտակ տունը երկու երկրների նախագահների հեռախոսազրույցից հետո։

«Նախագահը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հետ՝ քննարկելու Թուրքիայի եւ Իրաքի վեճը։ Նա Էրդողանին կոչ է արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ ներառյալ թուրքական զորքերի դուրսբերումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։