Հայաստանի պաշռպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան անակնկալ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ-ի մշտական համագործակցության և գործողությունների համադրման շրջանակներում, նախարար Սեյրան Օհանյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ ղեկավարության և ՊԲ-ի հրամանատարության հետ: Կքննարկվեն սահմանին տիրող իրավիճակին վերաբերվող հարցեր»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ վերջին օրերին լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում:




























