2015 թ. Հայաստանի 1500 անապահով ուսանողներին փոխհատուցել են ուսման վարձը: Այս մասին լրագրողներին դեկտեմբերի 19-ին տարվա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Աջակցություն է տրամադրվում այն ընտանիքների ուսանողներին, որոնք գրանցված են սոցապահովման համակարգում: Այս ուսանողներին պետությունը 50-ից 100 տոկոսի չափով փոխհատուցում է ուսման վարձը: