Հայաստանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցը դառնալու է Արեւելյան Եվրոպայում եւ ԱՊՀ-ում խոշորագույնը: Այդ մասին դեկտեմբերի  19-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:

ՉԺՀ-ից մի ընկերության հետ արդեն պայմանագիր է ստորագրված կառուցման մասին, որը Երեւանում կսկսվի  2016-ին: Դպրոցը նախատեսված կլինի    650 աշակերտի համար, հանրակացարանով եւ նորագույն ենթակառուցվածքներով: 

Հիշեցնենք, որ երկու համաձայնագրով Հայաստանը Չինաստանից   70 մլն եւ 100 մլն յուան կստանա (համապատասխանաբար 11 եւ 16 մլն դոլար) ապագա դպրոցի տեխնիկական աջակցության ծրագրերի համար: