2015-ին Հայաստանը պայմաններ է ստեղծել Չինաստանից ուսանողների ներգրավման համար: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը տարվա արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսին:  

Նա հիշեցրել է, որ անցնող տարում ՉԺՀ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել դիպլոմների փոխադարձ ճանաչման վերաբերյալ: 

«Ինչպես հայտնի է` չինական ուսանողությունը աշխարհում ամենաբազմաքանակներից մեկն է: Այդ պատճառով , եթե Հայաստանի բուհերն ավելի ինտենսիվ եւ որակյալ աշխատեն, կարող են Չինաստանից ուսանողների մեծ քանակ ներգրավել», - հավելել է նախարարը: