Դեկտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 27 երթուղու ավտոբուսում գողացել են 1991 թ. ծնված Հեղինե Ղ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ, 1.000 ՌԴ ռուբլի, 10 եվրո, սոցիալական եւ զեղչի քարտեր:

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 18-ին, ժամը 10.10-ին, Վարդանանց եւ Վրացյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացրել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: