Սանտա Կլաուսի զգեստներ հագած եւ տոնական պարկերով մի քանի տասնյակ պաղեստինցիներ տուժել են Իսրայելի բանակի զինվորների հետ ծեծռտուքի պատճառով:
Ինչպես հայտնում է NBC News-ը, սկզբում Սանտա Կլաուսները փորձել են հյուրասիրել պաղեստինա-իսրայելյան հակամարտության գոտում հսկող զինվորներին: Ավելի ուշ ականատեսները պատմել են, որ նրանց միացել են տեղաբնակները, որից հետո հանդիպումը վերածվել էր ծեծկռտուքի:
Իսրայելի բանակն արցունքաբեր գազ է կիրառել: Դրան ի պատասխան՝ զինվորների վրա քարեր են նետել, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:




























