Հայաստանի ներառական դպրոցական կրթության համակարգում արդեն  4,7 հազար աշակերտ է սովորում: Կտրուկ` 43-ով մեծացել է հենց դպրոցների քանակը: Այդ մասին դեկտեմբերի 19-ին հայտնել է Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը 2015-ի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի ընթացքում:  

Ծրագիրը մեծ միջոցներ է պահանջում եւ չի կարելի անմիջապես իրականացնել այն: Նախարարությունը հնարավորության սահմաններում ճշգրիտ ծրագրեր է իրականացնում, հավելել է նա:

«Պայմանականորեն ասած` առողջ երեխաներին եւ պայմանականորեն ասած` ֆիզիկական թերություններով երեխաներին չեն ուզում   միասին տեսնել որոշ ծնողներ, ընդ որում` եւ առաջինների, եւ երկրորդների: Մենք ուզում ենք փոխել այդ մտածողությունը», - նշել է նախարարը:

Այս ծրագիրը ծայրաստիճան կարեւոր է ոչ միայն այսպես կոչված թերություններով երեխաների կրթության համար, այլեւ առողջների մարդկային դաստիարակության, ընդգծել է Աշոտյանը: