Սիրիական ընդդիմությունը անցումնային շրջանում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ բանակցությունների անհրաժեշտություն է տեսնում, Sputnik գործակալությանը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Սիրիայի ազգային ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչ Նաջիբ Գադբանը:
«Մենք համարում ենք, որ անցումնային գործընթացի ժամանակահատվածում անհրաժեշտ է բանակցություններ վարել մյուս կողմի հետ: Եվ այնտեղ Ասադը կլինի: Մենք պիտի երկխոսության մեջ մտնենք նրա հետ, եւ մենք հասկանում ենք, որ մեզ անհրաժեշտ է անել դա», - ասել է Գադբանը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, ընդդիմությունը ճկունություն է դրսեւորում` չպնդելով Ասադի հեռացման վրա` որպես անցումնային ժամանակաշրջանի անհրաժեշտ պայման: Միաժամանակ Գադբանն ընդգծել է, որ ընդդիմությունը չի ընդունի Ասադի իշխանությունը:




























