Շվեյցարիայի Բեռն քաղաքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը շարունակվում է փակ դռների հետեւում։
Այդ մասին Twitter-ի էջում գրել է նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:
Հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, իսկ այժմ ընթանում է առանց միջնորդների:
Բեռնում Հանրապետության Նախագահը հանդիպում է ունեցել նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրկհալտերի հետ:




























