Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի Բըրբենք քաղաքի հայազգի բնակչուհին ձերբակալվել է Գլենդելում՝ գործընկերոջ մեքենան հրդեհելու մեղադրանքով:
LA Times-ի փոխանցմամբ, Գլենդելի ոստիկանության ներկայացուցիչ Թահնի Լայթֆութը հայտնել է, որ «Լեքսուս» մակնիշի մեքենա է հրդեհվել: Ականատեսը հայտնել է, թե տեսել է մի կնոջ, որը հեռանում էր դեպքի վայրից:
Ոստիկանությունը ձերբակալել է 65-ամյա Ռիտա Մարդուսյանին եւ մեղադրանք է առաջադրել:
Դեպքի կապակցությամբ քննություն է ընթանում, ոստիկանությունը պարզում է, թե ինչու է Մարդուսյանը հրդեհել գործընկերոջ մեքենան:



























