ՌԴ հեռահար ավիացիայի օդանավերը Սիրիայում գործողությունների մեկնարկից ի վեր մոտ 145 թռիչք են իրականացրել՝ արձակելով 1.5 հազար ռումբ եւ 20 թեւավոր հրթիռ: Այս մասին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անատոլի Կոնավալովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ընդհանուր առմամբ Սիրիայում հեռահար ավիացիայի օդանավերը մոտ 145 մարտական թռիչք են իրականացրել՝ արձակելով 1.5 հազար ռումբ եւ 20 թեւավոր հրթիռ»,- ասել է Կոնովալովը:




























