Եվրոպայի երկրներն ու Թուրքիան փակել են իրենց օդային տարածքը ՌԴ հեռահար ավիացիայի օդանավերի համար, որոնք հարվածներ են հասնում Սիրիայում ԻՊ դիրքերին, ինչի պատճառով ռուս օդաչուները ստիպված են երթուղի գծել՝ շրջանցելով Եվրոպան: Այս մասին հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի հեռահար ավիացիայի հրամանատարի տեղակալ գեներալ-մայոր Անատոլի Կոնավալովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Օլենոգորսկը մեր ամենահյուսիսային օդանավակայանն է, ինչը թույլ է տալիս մեծացնել հասանելիությունը եւ օդում նախալիցքավորում կատարել: Եվրոպան եւ Թուրքիան ստիպում են մարտական խնդիրները կատարել այլ տարբերակով», — ասել է Կոնավալովը: