Մոսկվան չի կարողանա հասնել Սիրիայում հակամարտության դադարեցմանը այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության գլուխ կանգնած է նախագահ Բաշար Ասադը, հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին Սերգեյ Բրիլեւի  «Շաբաթօրյա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Միացյալ Նահանգները ընդունել են եւ հույս ունեմ, որ Ռուսաստանը գնալով ավելի ու ավելի է մոտենում այն գիտակցությանը, որ մենք ի վիճակի չենք դադարեցնել այս պատերազմը:  Ռուսաստանը չի կարող դադարեցնել այս պատերազմը, քանի դեռ իշխանությունը պատկանում է Բաշար Ասադին:   Ասադը ձգում է օտարերկրյա  գրոհայիններին: Ասադը ահաբեկիչների համար մագնիս է, որովհետեւ նրանք Սիրիա են գալիս անձամբ նրա հետ մարտնչելու», — ասել է ամերիկացի դիվանագետը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:

Նրա խոսքով, արաբական հանրապետությունում իրադարձությունները այսպես կզարգանան այնքան ժամանակ, քանի դեռ Ասադը մնում է իշխանության գլուխ, որովհետեւ նա  «ռումբեր է նետել իր ժողովրդի վրա, կտտանքների է ենթարկել իր քաղաքացիներին, մարդկանց թունավոր գազով թունավորել է»: