Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը Իրաքում գտնվող PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) ճամբարները ռմբակոծելու մասին հայտարարություն է տարածել։

Թուրքական DHA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ հետախուզության հիման վրա Հյուսիսային Իրաքի Զապ եւ Հաքուրք շրջաններում տեղակայված PKK-ի ճամբարները՝ խրամատներն ու բլինդաժները ուժգին ռմբակոծության են ենթարկվել։

Նշվում է, որ ռմբակոծության հետեւանքով PKK-ն մեծ վնասներ է կրել։