Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ավարտվեց 2016 թվականի համար բաժակաճառով: Այդ մասին գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ըստ Ուորլիքի, նախագահները Բեռնում պայմանավորվել են աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հանդիպումը սկսվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ, որից հետո ընթացել է առանց միջնորդների: Մեկ ժամ տեւած առանձնազրույցից հետո սենյակ են հրավիրվել նաեւ ԱԳ նախարարներն ու համանախագահները:




























