ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտանիքի հետ ժամանել է Հավայան կղզիներ, որտեղ անցկացնելու է ամանորյա արձակուրդը, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:

Պետության ղեկավարն ու ընտանիքի անդամները որեւէ հանրային միջոցառում չեն պլանավորում: Հաղորդվում է, որ նախօրեին Բարաք եւ Միշել Օբամաները 3 ժամ տեւողությամբ հանդիպում են ունեցել Քալիֆորնիայում  հրաձգությունից մահացածների հարազատների հետ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նախագահական ընտանիքը մեկնելու է Հոնոլուլու՝ Օբամայի հայրենիք: