Բելգիայում «Տիանժ» ԱԷԿ-ի ոչ միջուկային սեկտորում ուրբաթ բռնկված հրդեհից  վիրավորվել է մեկ աշխատակից: Հրդեհից հետո ռեակտորն ավտոմատ կերպով կանգ էր առել, հայտնում է Avenir-ը:

Հրդեհը բռնկվել էր ուրբաթ երեկոյան: Այն հաջողվել էր մարել 20 րոպե անց: Ինչպես հայտնել է Electrabel բելգիական էներգետիկ ընկերությունը, ԱԷԿ-ի ռեակտորը ավտոմատ կանգ է առել՝ արտակարգ իրավիճակներում աշխատանքի կանոններին համապատասխան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հրդեհի պահին սեկտորում գտնվող մեկ աշխատակից հիվանդանոց է տեղափոխվել: Նրա ֆիզիկական վիճակի մասին մասին ոչին չի հաղորդվում:

Միջադեպի պատճառները պարզվում են: