ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն է տվել 2016 թվականին Ուկրաինային  ավելի քան  658 մլն դոլարի միջոցներ հատկացնելու վերաբերյալ օրենքին, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը: 

Տվյալ որոշումը հաստատվել է 2016-ի բյուջեում, որը ստորագրել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Նշվում է, որ վերջնական գումարը 145 մլն դոլարով ավել է սկզբնականից. նախատեսված է Ուկրաինային  513,5 մլն դոլար հատկացնել:

«Այն միջոցները, որոնք հատկացվում են ԱՄՆ-ի Պետքարտուղարությանը եւ Պաշտպանության նախարարությանը եւ կարող են օգտագործվել Ուկրաինային ռազմական օգնության եւ անվտանգության հարցերով օգնության համար, կարող են գերազանցել  300 մլն դոլարը, որը բյուջեում արձանագրվել է ազգային պաշտպանության կարիքների համար», — ասվում է Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: 

Դեսպանատանն ընդգծել են նաեւ ամերիկյան նավթի արտահանման արգելքի վերացման  կարեւորությունը եւ հավելել են, որ դա կնպաստի Եվրոպայի երկրների էներգետիկ անվտանգությանը եւ ռուսական ռեսուրսներից Ուկրաինայի կախվածության նվազմանը: