«Հյուսիս-Հարավ» մայրուղու առաջին հատվածի (Թալին-Գյումրի) 3-րդ տրանշի մրցույթն արդեն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել է ՀՀ տրանսպորտի եւ կապի առաջին փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Առաջին մրցույթում հաղթել է Sinohydro չինական ընկերությունը, իսկ 2-րդի արդյունքները կհրապարակվեն կամ տարեվերջին կամ 2016թ. հունվարին: Այդ ժամանակ էլ այդ հատվածներում կսկսվի շինարարությունը:
Հիշեցնենք, որ առաջին 2 տրանշը (Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ, Աշտարակ-Թալին) կառուցում է Corsan Corviam իսպանական ընկերությունը:
Ընդհանուր երթուղին նախատեսում է կառուցել Գյումրի քաղաքը շրջանցող ճանապարհ, որը կլինի արդեն Գյումրի-Բավրա հաջորդ տրանշի շրջանակներում:
«Հյուսիս-Հարավ» բետոնե մայրուղին կկրճատի իրանականից մինչեւ վրացական սահման ճանապարհը՝ ներկայիս 556-ից հասցնելով 495 կմ-ի: Շինարարության ընդհանուր արժեքը շուրջ 960 մլն դոլար է: Նախագծի հիմնական դոնորն Ասիական զարգացման բանկն է (շուրջ 500 մլն դոլար):




























