Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, այցելել է առաջնագիծ: Այս մասին մասին հաղորդում է ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը։

«Սեյրան Օհանյանը ԼՂՀ Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ լեյտենանտ Լեւոն Մնացականյանի եւ բարձրաստիճան այլ զինվորականների հետ միասին այցելել է առաջնագիծ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների մարտական դիրքերում նախարար Սեյրան Օհանյանը ծանոթացել է մարտական դիրքերին ու իրավիճակին, զրուցել զինծառայողների հետ»,- հայտնում է աղբյուրը։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան Սեյրան Օհանյանն անակնկալ այցով մեկնել էր Արցախ:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր՝ լարված իրավիճակ է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: