ԱՄՆ-ում հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջեբ Բուշը Նյու Հեմփշիրում ընտրողների հետ հանդիպման ժամանակ իր մրցակից Դոնալդ Թրամփին «հիմար» է անվանել։ Այս մասին գրում է Associated Press-ը:

Թրամփի մասին հարցին ի պատասխան Ջեբ Բուշը կեսկատակ արձագանքել է. «Իմ մեջ այս թեման եռում է։ Թրամփը հիմար է։ Շնորհակալություն, որ թույլ տվեցիք թեթեւացնել հոգիս»։ Դրանից հետո նա խիստ քննադատության է ենթարկել Թրամփին կանանց, լատինամերիկացիներին, մուսուլմաններին ու հաշմանդամներին վիրավորելու համար, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Բուշի եւ Թրամփի միջեւ լարվածություն առաջացել է այն բանից հետո, երբ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է. «Ամենավերջին բանը, որ պետք է Ամերիկային, եւս մեկ Բուշ ունենալն է՝ քարի նման հիմար»։ Նա նաեւ հավելել է, որ Ջեբ Բուշն իր ոչ կոմպետենտ քարոզարշավի արդյունքում իրեն ու իր ընտանիքը ծիծաղի առարկա է դարձրել։