Zara, Mango եւ H&M ընկերությունները կարող են հրաժարվել Թուրքիայում հագուստներ կարելուց՝ ռուսական պատժամիջոցների պատճառով։ Այս մասին հաղորդում է թուրքական T24 հեռուստաալիքը։

Ըստ այդմ, այդ ընկերությունները թուրքական իշխանություններից պահանջել են հագուստի վրայից հեռացնել Made in Turkey գրությունը՝ Ռուսաստան մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։

Նշվում է, որ բրենդները բախվել են պահեստների գերբեռնվածության հետ ոչ միայն Թուրքիայում, այլեւ այլ եվրոպական երկրբներում։ Միաժամանակ չի նծվում, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, հաղորդում է Rambler News Service-ը։

Մոտ ժամանակներս ընկերությունները մտադիր են ռուսական շուկայի համար նախատեսված ապրանքների արտադրությունը տեղափոխել այլ երկրներ։ Ավելի ուշ նրանք կարող են ամբողջությամբ հեռանալ Թուրքիայից, հաղորդում է Lenta-ն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2016-ի հունվարի 1-ից արգելել է Թուրքիայում արտադրված մի շարք գյուղատնտեսական եւ պարենային ապրանքների ներմուծումը։