Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ շեշտելով, թե շարունակելու են Իրաքի Մոսուլ նահանգից հետ քաշել թուրքական զորքերը։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվել է, թե Անկարան հաշվի է առնում Իրաքի տարածքային ամբողջականությունը, ԻՊ-ի դեմ պայքարը եւ Իրաքի զգայունությունը խնդրի հետ կապված՝ շարունակելով հետ քաշել Մոսուլի շրջանում տեղակայված զորքերը։
Հայտարարության մեջ շեշտվել է, թե Թուրքիան վճռական է ԻՊ-ի դեմ պայքարում Իրաքի ու միջազգային կոալիցիայի հետ համագործակցելու հարցում։




























