Դեկտեմբերի 20-ին, ժամը 19:09-ին ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարարությունը տեղեկություն է ստեցել, որ Երեւանի Դուրյան թաղամասում՝ պաշտպանության նախարարության շենքի մոտակայքում, պատահար է տեղի ունեցել:

ՏԿԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, «Լադա» եւ «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաների բախման հետեւանքով կա մեկ զոհ եւ մեկ տուժած: Վերջինն արգելափակված է եղել եւ անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Լադա 112» մակնիշի (վարորդ՝ Կ.Ա., ծնվ. 1973թ.) եւ «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Գ. Ս.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Լադա»-ի ուղեւոր՝ 1984 թվականին ծնված Վ. Գ.-ը, տեղում մահացել է:

Պատահարի հետեւանքով Կ.Ա.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Վ.Գ.-ի դին, անջատել մեքենայի մարտկոցը: