Հնդկաստանում 2012 թվականին ուսանողուհու խմբակային բռնաբարության համար ազատազրկման դատապարտված 14-ամյա երիտասարդը ազատ կարձակվի: Անչափահաս երիտասարդն ստացել էր առավելագույն պատժաչափը, որը լրացել է դեկտեմբերի 20-ի երեկոյան: Այսպիսով, նա պետք է ազատ արձակվի:

Հնդկաստանի գերագույն դատարանը մերժել է այդ որոշոման դեմ հանդես եկող Դելիի կանանց կոմիտեի բողոքը՝ օրինական հիմնավորումների բացակայության հիմքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Times of India-ն:

Հիշեցնենք, որ 2012-ի դեկտեմբերի կեսերին մի քանի երիտասարդներ Նյու Դելիում ավտոբուսում ծեծել ու բռնաբարել են 23-ամյա ուսանողուհուն, որը դեկտեմբերի վերջին Սինգապուրի հիվանդանոցում մահացել է: