Ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի` լարվածության սրման միջոցով բանակցությունների օրակարգ թելադրելու փորձերով: Այդ մասին դեկտեմբերի 21-ի մամուլի ասուլիսին ասել է թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:
Նրա խոսքով, դա ուղղված է հենց միջազգային խաղացողներին: «Եթե դիտարկենք Ադրբեջանի ներքին իրավիճակը, ակնհայտ են նավթի գնի անկմամբ պայմանավորված տնտեսական խնդիրները եւ Նարդարանի դեպքերի հետ կապված քաղաքական անկայունությունը: Դրանով Բաքուն փորձում է ոչ միայն օրակարգ թելադրել, այլեւ լարվածությունն օգտագործել որպես ներքաղաքական խնդիրները լուծելու միջոց», - նշել է Հովսեփյանը: Ադրբեջանը, հավելել է թուրքագետը, փորձում է նաեւ օգտվել ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակից ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում:



























