Հայաստանի խորհրդարանը քննարկման է առաջարկել հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը սահմանում է դատավորների վարքականոնները:

Ինչպես հայտնել է հանրապետության արդարադատության փոխնախարար Արման Թաթրոյանը՝ փոփոխությունների նախագիծը մշակվել է Եվրամիության «Աջակցություն Հայաստանում արդարադատության բարեփոխումներին» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում:

Դատավորը պարտավոր է խուսափել ցանկացած տեսակի վարքագծից, որը կարող է  ստվեր գցել դատարանի կամ դատավորի հեղինակության վրա՝  այդ թվում Քրեական ըթնացակարգային օրենսգրքի մեխանիզմներով որևէ մեկի օգտին անձնական երաշխավորություն տալուց:

Դատավորը չպետք է թույլատրի ու հաշվի առնի գործի վերաբերյալ այդ գործի կողմերից մեկի հետ հանդիպումները՝ առանց մյուսի մանսակցության, չպետք է ենթարկվի չինովնիկների, քաղաքացիների, հասարակության, մասնավոր շահերի կողմնակի ազդեցություններին, նաև ճնշումներին, սպառնալիքներին ու այլ տեսակի միջամտություններին, պետք է պահպանի անկախ մարդու հեղինակությունը:

Դատավորը պարտավոր է զերծ մնալ քաղաքական գործունեությունից ու ցանկացած գործողությունից, որը կարող է նման տպավորություն ստեղծել:

Ծառայողական պարտավորությունների կատարումից դուրս դատավորը չպետք է օգտագործի իր պաշտոնական հեղինակությունը՝ իր կամ որևէ մեկի շահերի համար, չպետք է թույլատրի անձնական, ընտանեկան, սոցիալական շահերի բախումը պաշտոնական շահերին:

Դատավորը չի կարող զբաղվել դատապաշտպանի գործով՝ բացառությամբ ընտանիքի անդամներին տրամադրվող անվճար խորհրդակցությունների: