Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է Ուկրաինայի հետ ոչ մեծ բարենպաստության ռեժիմ կիրառելու մասին որոշումը՝ ազատառեւտրի գոտու մասին համաձայնագրի փոխարեն: Նա ստորագրել է նաեւ 2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի նկատմամբ պատասխան պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը:
«Բոլոր արտոնությունները մնացին հետեւում, այդպիսիք չեն լինելու»,-հայտարարել է ՌԴ վարչապետն իր տեղակալների հետ հանդիպման ժամանակ: Նման որոշումն ընդունվել է այն բանի հետ կապված, որ Ուկրաինան հայտարարել է, որ 2016-ից կյանքի է կոչումԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը: Այդ պայմաններում մենք պետք է պաշտպանենք մեր շուկան, մեր արտադրողներին եւ թույլ չտանք ուկրաինական ապրնքների անվան տակ այլ ապրանքների ներմուծում»,-ընդգծել է Մեդվեդեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նա նաեւ հավելել է, որ «2016-ի հունվարի 1-ից Ուկրաինայի վրա կտարածվեն պատասխան տնտեսական պատժամիջոցները՝ կապված ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցներին Ուկրիաինայի միանալու հետ»:



























