Իշխանություններն ինչքան ուզեք միջոց ունի, որպեսզի հասնի ընտրություններում իր ցանկալի արդյունքին: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով, 2013-ի սեպտեմբերին ընտրություններում, հանրապետության հարավային 38 ընտրատածքում ՀՀԿ-ն անցկացրել է իր թեկնածուին, թեեւ «Ժառանգությունը» հետեւում էր ցանկացած ընտրախախտման:
«Խախտում այնտեղ չի եղել, այլ եղել է ընտրողների գնման գործընթաց: Անհրաժեշտ գումարները հատկացրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որպեսզի խորհրդարան անցնի պատգամավոր, որը ոչ մի ձայն չէր արձակելու, այլ միայն ներկայացնելու էր կոմբինատի շահերը»,-հայտարարել է Փոստանջյանը:



























