Մոսկվայի շրջանի վերաքննիչ դատարանը դեկտեմբերի  21-ին անվճարունակ    (սնանկ) է ճանաչել  Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր, ԱՍՏ խմբի հիմնադիր Թելման Իսմայիլովին, տեղեկացրել է դատարանի կայքը: Դատարանը քննել է Բորիս Զուբկովի հայցը Իսմայիլովի անհատական սնանկության մասին, որը քննության էր ընդունվել նոյեմբերի վերջին: 

Բացի այդ, Իններորդ վերաքննիչ դատարանը հաստատել է Մոսկվայի Վերաքննիչ դատարանի որոշումը Իսմայիլովին պատկանող  «ԿՖԲ ԱՍՏ» ԲԲԸ-ից, Մոսկվայի Բանկի օգտին   213,3 մլն դոլար գանձելու վերաբերյալ, տեղեկացնում է «Վեդոմոստին»:

Չերկիզյան շուկայի փակումից հետո ԱՍՏ խումբը վարկատուների եւ նախագծերի հետ կապված խնդիրներ ունեցավ: Այն  200 մլն դոլար է պարտք թուրք վարկատուներին եւ հյուրանոցի շինարարներին: Նոյեմբերին Իսմայիլովին պատկանող   5-աստղանի   Mardan Palace հյուրանոցը Անթալիայում դատավճռի հարկադիր կատարման հետեւանքով   բաժին հասավ  Halk Bankası բանկին: Հյուրանոցը գնահատվել էր  719 մլն լիրա (մոտ 247 մլն դոլար),սակայն Halk Bankası-ն դրա համար կրկնակի էժան է վճարել`   360,5 մլն լիրա կամ մոտավորապես 124 մլն դոլար:

ՎՏԲ խումբը գրավ է վերցրել Արբատում գտնվող «Պրահա» ռեստորանը, Կրասնայա Պրեսնյայում գտնվող «Տրոպիկանա» բիզնես կենտրոնը եւ Իզմայիլովոյում ԱԿ-ն:  ԱՍՏ-ի նախագահը պատմել է, որ ՎՏԲ-ն ուզում է այդ ակտիվները խլել  33 մլն դոլարի դիմաց, չնայած խումբը դրանք 250 մլն դոլար է գնահատում: