Երկուշաբթի Air France-ի ինքնաթիռում կեղծ ռումբ տեղադրելու համար խուլիգանության կասկածով ձերբակալված անձանցից մեկը նախկինում ոստիկանությունում է աշխատել:
Խոսքը 58-ամյա տղամարդու մասին է: Առայժմ հայտնի չէ, թե նա ինչ շարժառիթներով է առաջնորդվել:
Թռիչքի ընթացքում ուղեւորներից մեկը ինքնաթիռի զուգարանում կասկածելի առարկա էր նկատել, որն արտաքինից ժամանակացույցով պայթուցիկ սարք էր հիշեցնում: Դրա հետեւանքով արտակարգ վայրէջքի մասին որոշում է կայացվել. ինքնաթիռը կիրակի գիշերը վայրէջք է կատարել Քենիայում:
Քենիայում մանրազնին հետազոտությունից հետո ինքնաթիռը թռել է Փարիզի ուղղությամբ, որտեղ առավոտյան վայրէջք է կատարել: Boeing 777 ինքնաթիռում 459 ուղեւոր է եղել եւ անձնակազմի 14 անդամ:



























